1in.am I Առաջին լրատվական ծառայություն

1in.am-ը տեղեկատվական-վերլուծական կայք է, որի նպատակն է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների` օնլայն ռեժիմով լուսաբանումը:

View in Telegram

Recent Posts

🇦🇲🇦🇲🇦🇲ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև):

Կարդալ ավելին👈
ՆԱՍԱ-ն հաղորդում է, որ Արեգակի վրա նոր պսակային հսկայական խոռոչ է հայտնաբերել։ Այն տարածվում է Արեգակի շրջագծի մեկ քառորդի վրա:

Կարդալ ավելին👈
🇧🇷🇧🇷🇧🇷Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննում է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ նախապատրաստվող մահափորձը․ հաղորդում է Terra լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ հունվարի 3-ին ոստիկանությունը համապատասխան բողոք է ստացել, որից հետո սկսել է հետաքննություն:

Կարդալ ավելին👈
Կրեմլից պաշտոնապես հաստատել են՝ ուրբաթ օրը Մոսկվա կժամանի Իրանի նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նրանք բանակցություններ կվարեն, ապա կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

Երկու երկրների առաջնորդները հանդես կգան նաև հայտարարությամբ։ Նրանց բակացությունների օրակարգում կլինեն նաև համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերը։
🇷🇺🇷🇺🇷🇺ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ենթադրյալ նամակն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին կեղծիք է, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Լավրովի ենթադրյալ նամակը գրված է անգլերենով, որում ասվում է, որ մեր երկիրը չի կարող երաշխավորել ռուսական օդային տարածքի անվտանգ օգտագործումը։ Սա ցինիկ և կոպիտ կեղծիք է, որը նախատեսված է հուզական ռեակցիա առաջացնելու համար: Հեղինակներն այն ուղարկել են սովորական փոստային տիրույթից և սովորական էլ. փոստի հասցեից։

Կարդալ ավելին👈
🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի բանակը հազար նոր ռազմավարական անօդաչու թռչող սարք է ստացել: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ դրոնները հագեցած են առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս շրջանցել հակաօդային պաշտպանության համակարգերը՝ շնորհիվ ցածր ռադիոլոկացիոն տեսանելիության:

Կարդալ ավելին👈
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսական 47News պարբերականը հրապարակել է ընկերության խորհրդի փոխնախագահ Ելենա Իլյուխինայի նամակը Ալեքսեյ Միլլերին, որում նա առաջարկում է կրճատել «Գազպրոմ» -ի ղեկավար կազմը։

Առաջարկվում է կրճատել ավելի քան 1600 մարդու՝ կենտրոնական գրասենյակի 4100 աշխատողների թիվը հասցնելով 2500-ի։

Կարդալ ավելին👈
🇺🇸🇺🇸🇺🇸Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհներն ԱՄՆ պատմության մեջ կարող են լինել ամենածավալուն և ռեկորդային վնաս պատճառած բնական աղետը, ասել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը: Այս մասին գրում է Financial Times-ը։

Նա նշել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճի։ Ըստ վերջին տվյալների՝ այն հասել է 24-ի:

Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Բացահայտվել է հերոսի տնից կատարված գողությունը․ կասկածյալը ձերբակալվել է
‼️‼️‼️Դանակահարություն Իջևանում․ 15-ամյա վարորդի վթարը ավարտվել է ծանր միջադեպով
ՀՀ նախագահը և Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը կարևորել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

🇦🇲🇦🇲🇦🇲Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանում: Հարկ է նշել, որ նախորդ տարին բավական արդյունավետ էր մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխադարձ այցելությունների ինտենսիվության առումով: Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը: Մեզ համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր»:

Կարդալ ավելին👈
🇩🇪🇩🇪🇩🇪Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Կիևին զենքի մատակարարումների ֆինանսավորումը` կրճատելով կենսաթոշակները և կրճատելով բուն Գերմանիայի այլ ոլորտներում ծախսերը:

«Ես դեմ եմ, որ մենք այդ միջոցները վերցնենք կենսաթոշակներից, ես դեմ եմ, որ մենք դա անենք՝ կրճատելով համայնքների ֆինանսավորումը, ես դեմ եմ, որ մենք քիչ գումար ներդնենք երկաթուղային տրանսպորտի և ճանապարհների զարգացման մեջ»,- ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Շոլցն ասել է լրագրողների հետ հանդիպմանն ու հավելել, որ օգնությունն Ուկրաինային պետք է լրացուցիչ ֆինանսավորվի։
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, հրաժեշտի ուղերձ է հղելու ժողովրդին՝ ամփոփելով իր նախագահության ժամկետը․ հայտարարել են Սպիտակ տանը:

Նշվում է, որ Բայդենը ելույթ է ունենալու Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից, որտեղ կամփոփի պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի արդյունքները:
🇦🇲🇦🇲🇦🇲Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը:

Կարդալ ավելին👈
🇬🇪🇬🇪🇬🇪Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքն արտահայտել, բայց ոչ ոքի թույլ չի տրվի երկրում հեղափոխություն կազմակերպել։

«Հանգիստ միջավայրում յուրաքանչյուր մարդ կարող է իր կարծիքն արտահայտել, բայց երբ բռնության ես դիմում, երկրում հեղափոխություն, հեղաշրջում կազմակերպելու ցանկություն կա, դա չի ստացվի, ընկերներ»,- ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կալաձեն։

Կարդալ ավելին👈
‼️‼️‼️Սկանդինավյան և Բալթյան երկրները կոչ են արել G7-ի համակարգման շրջանակում իջեցնել ռուսական նավթի գները, ինչը, նրանց համոզմամբ, կկրճատի Մոսկվայի եկամուտները՝ նվազեցնելով Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը: Այս մասին գրել են շվեդական առցանց պարբերականները՝ նշելով, որ համապատասխան առաջարկով նամակ է ուղարկվել Եվրահանձնաժողով։

Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդն ասել է. «Որքան ցածր լինի ռուսական նավթի գինը, այնքան ավելի արագ խաղաղություն կհաստատվի»:

Կարդալ ավելին👈
Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու «կանաչ լույս» չի ստանա Թրամփը դա թույլ չի տա. Արմեն Հովհաննիսյան

📌ՏԵՍԱՆՅՈՒԹ
🇦🇲🇦🇲🇦🇲Ամեն ինչ պիտի անենք՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության պայմանագիրը դառնա Թրամփի օրակարգը
🇦🇲🇦🇲🇦🇲Օվերչուկն ինքն է նստած Տիտանիկի մեջ, բայց մեզ խորհուրդներ է տալիս. Անահիտ Ադամյան
See more posts

View in Telegram