Azatutyun

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Recent Posts

Ռուսական հարվածներ Սումիին, կան զոհեր և վիրավորներ

«Դա սարսափելի ողբերգություն է, Ռուսաստանի սարսափելի հանցագործություն։ Շատ կարևոր է, որ աշխարհը չդադարեցնի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այս ահաբեկչության պատճառով», - հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։
Հայտնաբերվել է առնվազն 18 մարմին. Վաշինգտոնի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին

Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: CBS News-ը հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։

«Ուղղաթիռը երկար ժամանակ ուղիղ դեպի ինքնաթիռն էր թռչում։ Գիշերը պարզ էր, ինքնաթիռի լույսերը վառվում էին, ինչո՞ւ ուղղաթիռը չի բարձրացել, իջել կամ շրջվել: Ինչո՞ւ կառավարման աշտարակը ուղղաթիռին չի ասել, թե ինչ պետք է անի, այլ ոչ թե հարցնի, թե տեսե՞լ են ինքնաթիռը»,- գրել Է ԱՄՆ նախագահը։
Վրաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը

Հայտարարել է Երևանում գտնվող Վրաստանի արտգործնախարարը, ով Հայաստանի արտգործնախարարին հրավիրեց Թբիլիսի։ Միրզոյանն ընդունեց հրավերը։

Արարատ Միրզոյանը վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց՝ Երևանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան`անցումային շրջանի նախագահ

Շարաան նաև անցումային շրջանի համար ժամանակավոր օրենսդրական խորհուրդ ձևավորելու լիազորություն է ստացել, իսկ Սիրիայի Սահմանադրության գործնականությունը կասեցվել է:
🔎«Ազատությունն» այսօր պատմեց, որ ԵՄ դիտորդները ևս երկու տարի ՀՀ-Ադրբեջան սահմանին պարեկություն կանեն՝ Հայաստանի տարածքից. առաքելության մանդատն անփոփոխ է

🔸«Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի վերջին հայտարարությունն իշխանությունն ու ընդդիմությունն են մեկնաբանում. իհարկե, ոչ նույն կերպ

🔸Ո՞րն էր ի վերջո Աղազարյանի «մեղքը». փաստաբանն ասում է՝ պետական գաղտնիք հրապարակելու մասով ապացույց չգտան, կարող են կառչել «ոչխարների գործից»

🔸Ի՞նչ գնով են Երևանում մարդիկ տրանսպորտ նստում և ինչքանով կուզեին

🔸Վանաձորում իրավապաշտպաններն ահազանգում են՝ ոստիկանները բռնություն են գործադրել «ամենավերջին ձևերով»

🔸Քաղաքի նախկին ղեկավարն էլ այսօր ազատազրկվեց ու հայտարարեց՝ դատավորի «հուզական վիճակից երևում էր, որ կաշկանդված է»

🔸Զելենսկին Պուտինին է արձագանքել, ասում է՝ «Կրեմլը վախենում է խաղաղության շուրջ բանակցելուց»

🔸Սիրիայի նոր ղեկավարությունն էլ Մոսկվայից իրենց նախկինին՝ Ասադին է պահանջում. սա ըստ Reuters-ի
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• ԵՄ դեսպանները կողմ քվեարկեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը

• Բայրամով. Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ է

• Ասլանյանն ազատազրկման դատապարտվեց

• 150 թե՞ 100 դրամ. երևանցիների արձագանքը քաղաքապետարանի հետքայլին

• Օվերչուկ. ԵՄ գնալու դեպքում կփակվի ԵԱՏՄ շուկան

• Պուտինը չի բանակցի Զելենսկիի հետ

Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկումը տեղի կունենա

Քննարկումը նախատեսվում է անցկացնել վաղը, մասնակցելու են 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների 16 հարազատներ։ Նրանք հարցեր են ուղղելու ԱԱԾ ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և Առողջապահության նախարարին։
Ադրբեջանում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

«Թուրան» գործակալության տվյալներով՝ Բաքվի Նասիմիի շրջանի տեղամասերից մեկում լցոնման դեպք է արձանագրվել։ «Ազատության» ադրբեջանական ծառայության տեղեկություններով՝ Բաքվի մի շարք տեղամասերում նաև «կարուսելի» դեպքեր են արձանագրվել։ Պաշտոնական աղբյուրներն այս պնդումները հերքում են։
Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Հակակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետին

Դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր ճանաչեց պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
ԱՄՆ-ն Իսրայելից ՀՕՊ հրթիռներ կուղարկի Ուկրաինա

Վաշինգտոնը Լեհաստան է տեղափոխել շուրջ 90 Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ, որոնք նախատեսվում է տրամադրել Կիևին, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Իսրայելը հրաժարվել էր Patriot-ներից դեռ անցած տարվա ապրիլին։ Դրանից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկար ժամանակ չէր հաստատում հրթիռների փոխանցումը։
Ռուսական կողմը հրթիռներով և ԱԹՍ-երով հարվածել է Ուկրաինային

Նիկոլաևում երկու կին է մահացել, հայտնում են տեղական իշխանությունները։ Կիևում «Շահեդ»-ի բեկորներ են ընկել, ըստ քաղաքապետի, զոհեր չկան:
Պուտինը հայտարարել է՝ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Զելենսկիի հետ

Պուտինը Զելենսկիին կրկին անվանել է «ոչ լեգիտիմ»՝ հասկացնելով, որ Ուկրաինայում իշխանության օրինական մարմին է համարում միայն Գերագույն Ռադան։

«Կարող ես բանակցել ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմության պատճառով նա [Զելենսկին] իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- ասել է ՌԴ նախագահը։
Քաղաքապետարանից «Ազատությանը» տեղեկացրին, որ հունվարի 31-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
«Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս. մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականի ընթացքում». Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ

«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող։ Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։
🔎«Ազատությունն» այսօր պատմեց, որ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը բանակի օրը Եռաբլուր գնացին. հնչեցին մաղթանքներ ու մեղադրանքներ

🔸Տոն օրով բանակին կոմպլիմենտ էլ եղավ՝ Փաշինյանն ասաց՝ բանակում չկա մի պրոբլեմ, որի «սեփականատերը բանակն է», խնդիրները հասարակությունից են գալիս

🔸Իսկ պրոբլեմ է, թե՞ ոչ, որ բանակի նախկին ղեկավարությունը դատարաններում մեղադրյալի աթոռներն է զբաղեցնում

🔸ԱԳ նախկին նախարար Օսկանյանն ասում է՝ ցեղասպանության հարցով վարչապետը «Թուրքիային է թութակում», ՔՊ-ականները ոչ մի «ուրացում» էլ չեն տեսնում

🔸Ալիևն իր հերթին չի դադարում «Զանգեզուրի միջանցք» ասել, խոսել, ուզել

🔸Ձայն ձայնի են տվել նաև Ալիևի հովանավորած «լրատվամիջոցները». Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները լարված են մնում

🔸Իսկ այ Երևանում տրանսպորտն է թանկանում, բայց 300-ի փոխարեն 150 է դառնում. դրանից առաջ երևանցիները բոյկոտի էին պատրաստ

🔸Եվ ամենավերջում՝ աշխարհի վերջին տարեցտարի «ավելի քիչ ժամանակ է մնում». 🙀այդ ինչպե՞ս, կհարցնեք
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.

• Այսօր Բանակի օրն է

• «Զինվորի ուսերին չպետք է անտանելի բեռ դնել». Փաշինյան

• Ալիևը կրկին պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»

• «Ուրացման մեկնարկ». նախկին արտգործնախարարները քննադատում են Փաշինյանին

• Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն

• Լարվածության նոր ալիք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև

Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը:

Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
«Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս. մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականի ընթացքում».

Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Պետությունը ԶՈՒ-ի առաջ պետք է դնի միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր. Փաշինյան

Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում ԶՈւ բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ հանդիսավոր նիստին իր ելույթում վարչապետը շեշտել է՝ դա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցել նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը:
See more posts
Telegram Channel