Infocom

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ [email protected]
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

View in Telegram

Recent Posts

🇺🇦🇺🇸 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է․

🗣 «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար,
շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և Ամերիկայի ժողովուրդին։

📌Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո իր սոցիալական էջերում գրել է․

🗣 «Այսօր Սպիտակ տանը շատ իմաստալից հանդիպում ենք ունեցել։ Շատ բաներ բացահայտվեցին, որոնք երբեք հնարավոր չէր լինի հասկանալ առանց այսպիսի լարվածության և ճնշման տակ տեղի ունեցած զրույցի։

📌 Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում էմոցիոնալ իրավիճակում, և ես հասկացա, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, երբ Ամերիկան ներգրավված է, քանի որ նա կարծում է, որ մեր ներգրավվածությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։

🔸 Ես չեմ ուզում առավելություն, ես ուզում եմ խաղաղություն։ Նա անարգեց Ամերիկայի Միացյալ Նահանգները Սպիտակ տանը։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի խաղաղության»։
🇺🇸🇺🇦Սպիտակ տանը վիճաբանություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև։

🗣 «Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,- սոցիալական իր էջերում գրել է Թրամփը։

🔸Նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։ |tert.am|
📢 ՀՖՖ-ն դատապարտում է երկրպագուների վարքագիծը «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ժամանակ։

🗣 «Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ համատեղ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար։

🔸ՀՖՖ-ն կոչ է անում երկրպագուներին զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դրանք վնասում են հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ։
🇺🇸🇺🇦Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

🗣 Թրամփը հայտնել է, որ Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողներն արդեն սկսել են քննարկել ապագա համաձայնագրի պարամետրերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են։

🔸 Թրամփը հավելել է, որ, չնայած բանակցային գործընթացին, ԱՄՆ-ը շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա, սակայն հույս ունի, որ «այդ անհրաժեշտությունը շուտով կվերանա»։ |armenpress.am|
🇦🇲🇹🇷 Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։

🔸 «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։

🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։ [Նիկոլ Փաշինյան]
🇺🇸🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:
📌Պրեմիեր լիգայի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով։

📢 Երկրպագուներն ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։

📝 Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները տեղեկացրել են՝ այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին։
🇦🇲🇺🇸 Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը.

📌 «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը Հայաստանում վերսկսելու Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագիրը՝ միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրումով տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

🔸 Հայաստանը բաց է ԱՄՆ-ի բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցելու համար, երբ մենք միասին աշխատում ենք դեպի ավելի բարեկեցիկ ապագա»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:
ՀՀ կառվարության որոշմամբ 150 միլիոն դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք կտրամադրվի «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքների իրականացման համար: 📍 Ըստ հիմնավորման՝ բյուջետային երաշխիքը տրամադրվելու է՝ «հաշվի առնելով ոսկու…
📌 ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակում կա:

🗣 «Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ կատարվում է քննություն։

🔸 Իրավունքները սահմանափակված չեն, ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակումը կա՝ պայմանավորված արդարադատության շահով։

📝 Կարող ենք ասել, որ այս գործընթացը այդ թվում միգրացիոն հարց է, որքան գիտեմ, նա ԱՄՆ-ում ունի համապատասխան կարգավիճակ, այդ թվում նաև բնակվելու... մնացածը շատ մոտ օրերի ընթացքում դրա գնահատականը կտան և՛ այնտեղի պետական լիազոր մարմինները, և, ինչու չէ, նաև Վարդան Ղուկասյանը», - ասաց Բաղդասարյանը:
⚖️Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցնում է, որ 2021-2024-ին Հայաստանը միջպետական գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

🔸Փետրվարի 27-ին Հայաստանը ներկայացրել է իր դիտարկումները՝ պահանջելով Ադրբեջանից առավել մանրամասն տեղեկատվություն: Միաժամանակ Դատարանի ուշադրությունը հրավիրվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարության խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա:

📌 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։
🇦🇿Այս կրիտիկական շրջանում ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ձեռնպահ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը, այդ թվում՝ պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը. Ադրբեջանի ԱԳՆ

🗣️ «Ադրբեջանը մարդասիրական վերաբերմունք է դրսևորել և հետևելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությանը՝ ազատ է արձակել ավելի քան 200 հայերի, որ ռազմագերիներ էին կամ պահվող անձինք»։

📌 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է նաև, որ հայ գերիներից մի քանիսը ազատ արձակվելուց հետո ձերբակալվել ու հարցաքննվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Պաշտոնական Բաքուն մարդասիրության «մեծ ժեստ» է անվանում նաև այն, որ «2023 թվականին ավելի քան 10 հազար զինծառայողների թույլ են տվել հեռանալ»։
📣 Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների…
🇦🇲🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ինչպես նաև առաքելության երկարաձգումը ևս 2 տարով:

🗣️ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Երկու կողմն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը -խմբ.] ամրաշինական աշխատանքներ է անում իր դիրքերում, ես չեմ կարող ասել, թե կողմերն ինչի են պատրաստվում, իսկ նպատակի մասին հարցերը կարող եք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին տալ», - շեշտեց նա:

📌 Նրա խոսքով՝ իհարկե, Բրյուսելում էլ գիտեն, որ Ադրբեջանն այնքան էլ երջանիկ չէ իրենց ներկայությունից. «Ես կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք սահմանի իրավիճակին: Մենք չենք լրտեսում, դիտարկում ենք, թե ինչ են անում երկու կողմերը, պատկեր ենք ստանում դրանից ու Բրյուսելին զեկուցում, ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում»։ |azatutyun.am|
🌡️ Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

🌞Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։

[«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
📣 ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լուռ ակցիա է անցկացվել։ Այստեղ են հավաքվել այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդում, ՀՀ ԱԳՆ-ի և կառավարության շենքերի մոտ տեղի ունեցած ակցիաներին մասնակցած հասարակական-քաղաքական գործիչներն ու քաղաքացիները։

📌 Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս հարցի լուծման բանալին ՀՀ իշխանությունների ձեռքում է։

🗣️ «Նաև միջազգային հանրությանը, այդ թվում` ՄԱԿ-ին ենք ուզում ցույց տալ, որ մարդիկ ևս նրանցից պահանջելիք ունեն։ Չնայած ՄԱԿ-ից ու միջազգային մյուս կառույցներից ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդու իրավունքների վրա հույս դրած մարդկանց հիասթափությունն անսահման է։ Մենք պետք է ջարդենք նաև մեր հանրության մեջ եղած անտարբերությունն այս հարցով. ինչքան հայությունը թե՛ ՀՀ–ում, թե՛ սփյուռքում լինի պահանջատեր, այնքան պատասխանատուներն ավելի ակտիվ կաշխատեն այդ ուղղությամբ»,– նշեց նա։ |Sputnik Armenia|
🗣️Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօրյա է, ամենժամյա է, հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ։

📌 Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշել է՝ շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։

Դիտարկմանը, որ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց.

🗣️ «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»:
🤝Երևանում կայացել է ԵԱՏՄանդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պատվիրակությունները։

🗣️
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։

📌 «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար»:
«365 օր»՝ 110, «10 ուղևորություն»՝ 80518․ միասնական տոմսային համակարգի ո՞ր փաթեթներն են նախընտրում գնել ուղևորները

2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է միասնական տոմսային համակարգի 123 293 փաթեթ։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ ամենաշատը ձեռք է բերվել «10 ուղևորություն» տոմսային փաթեթը։

Երկարաժամկետ փաթեթներ ձեռք բերած ուղևորների միայն 60%-ն է վճարել դրանց համար՝ ամբողջական կամ զեղչված արժեքի չափով, մյուս 40%-ը երկարաժամկետ փաթեթները ձեռք է բերել՝ օգտվելով անվճար երթևեկելու արտոնություններից։ «365 օր» փաթեթն ամբողջական արժեքով՝ 90 հազար դրամով, ձեռք է բերել 56 ուղևոր, ևս 54-ը փաթեթը ձեռք են բերել զեղչով, իսկ 6 361 մարդ մեկ տարվա փաթեթը ձեռք է բերել անվճար։
«365 օր»՝ 110, «10 ուղևորություն»՝ 80518․ միասնական տոմսային համակարգի ո՞ր փաթեթներն են նախընտրում գնել ուղևորները

2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է միասնական տոմսային համակարգի 123 293 փաթեթ։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տվյալների՝ ամենաշատը ձեռք է բերվել «10 ուղևորություն» տոմսային փաթեթը։

Երկարաժամկետ փաթեթներ ձեռք բերած ուղևորների միայն 60%-ն է վճարել դրանց համար՝ ամբողջական կամ զեղչված արժեքի չափով, մյուս 40%-ը երկարաժամկետ փաթեթները ձեռք է բերել՝ օգտվելով անվճար երթևեկելու արտոնություններից։ «365 օր» փաթեթն ամբողջական արժեքով՝ 90 հազար դրամով, ձեռք է բերել 56 ուղևոր, ևս 54-ը փաթեթը ձեռք են բերել զեղչով, իսկ 6 361 մարդ մեկ տարվա փաթեթը ձեռք է բերել անվճար։
🇮🇷 Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։

💬 Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը հայտնել է, որ Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տալիս իրանական ապրանքների 87%-ը զրոյական մաքսատուրքով արտահանել միության անդամ երկրներ, ինչպես նաև ներմուծել այդ երկրների ապրանքները զրոյական մաքսատուրքով։

🗣 «Այս միության անդամ երկրներն ունեն 240 միլիոն ընդհանուր բնակչություն, ուստի այն հսկայական շուկա է, որը կարելի է օգտագործել»,- ասել է նախարարը։ |civilnet.am|
See more posts

View in Telegram